
Կիևում զոհերի թիվը հասնում է մինչև 100-ի. Մայդանի բուժծառայության համակարգող

Մայդանի բժշկական ծառայության տվյալներով` փետրվարի 20-ին Կիևում 70-100 մարդ է սպանվել: Այս մասին հայտարարել է Մայդանի բժշկական ծառայության համակարգող Օլեգ Մեուսիյը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Նա ավելացրել է, որ թիվը վերջնական չէ, տեղեկությունները ճշտվում են: Ժամը 17.30-ի դրությամբ կարելի է խոսել 70 զոհի մասին, պարզաբանել է նա: «Անձամբ ինքս ինը դի եմ տեղափոխել դիարան»,-ասել է նա` նշելով, որ մեծ մասը հրազենային վնասվածքներից էին զոհվել: