
Դոլարը հասավ 413 դրամին

Ազգային դրամի արժեզրկումը շարունակվում է։ Այսօր՝ փետրվարի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.12%-ով կամ կես դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 4 միլիոն 700 հազար դրամ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 412 դրամ, վաճառքինը՝ 415 դրամ: