Օրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցավ պատանիների Եվրոպայի գավաթի առաջնությունը։
Հանցագործությունը կատարած Վ. Հովհաննիսյանն ու Հ. Հարությունյանը քննիչ Ռ. Գրիգորյանի կողմից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Հիմա քաղաքական տարբեր որակումներից փորձում եմ ձեռնպահ մնալ, որովհետև ինձ համար՝ որպես քաղաքացու, ցավալի է յուրաքանչյուրի ցավը, անհարմարությունը, հացադուլը, բողոքը, թուլությունը, կորուստը, կուրությունը և այլն: Ցավ է ամեն անդամի՝ ընդհանուրից անջատ լինելը:
Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը չկարողացավ պաշտպանել տիտղոսը։
Հատուկ iPhone սմարթֆոնների համար ստեղծվել է բավական հետաքրքիր մի սարք, որը ստուգում է մարդու օրգանիզմում ալկոհոլի չափաբաժինը: Նոր սարքը կոչվում է Breathometer։
Ֆրանսիայում են նաև դերասանների 6 երեխաները: Կայքի փոխանցմամբ՝ հավանաբար պատճառը հենց սա է, որ Անջելինա Ջոլին ցանկանում է՝ իր երեխաները ֆրանսերեն շատ լավ խոսեն:
Ամերիկացի լուսանկարիչ Ջեյմս Հյուսթոնն իր նոր Natural Beauty գրքի համար ֆոտոշարք է պատրաստել:
Ավստրալիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում կայացել է «Սիդնեյ Ուանդերերս» – «Սիդնեյ» հանդիպում։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1։
Վերջերս երգչուհի Ռիհաննան ներկայացրեց իր հագուստների նոր հավաքածուն, որն արդեն վաճառքի է հանվել Լոնդոնի որոշ խանութներում:
«Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը:
Ռուսական «Forbes» ամսագրի փորձագետները պարզել են, որ 84 միլիարդատերեր, ովքեր ընդգրկված են ամսագրի կազմած ամենահարուստ անձանց ցուցակում, ապրում են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Վերջիններիս ունեցվածքը միասին վերցրած՝ գանահատվում է 367 միլիարդ դոլար:
Երգչուհու երկրպագուները միանգամից արձագանքել են ներբեռնված լուսանկարին ու նշել, որ անհամբերությամբ են սպասում նրանց համատեղ աշխատանքը տեսնելուն:
Հուղարկավորության միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը, ընտանիքում չափահաս անդամ չլինելու դեպքում՝ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:
3 ամենահայտնի տղամարդ մոդելների եկամուտը կազմում է 600 հազարից մինչև 1 մլն դոլար:
Հիմա, երբ արդեն ամեն ինչ պարզ է, առաջին անգամ մենք կիրառում ենք օպերատիվ վերահսկողություն, ինչը նաև հանրապետության նախագահի առաջարկությունն է եղել ՎՊ-ին դեռևս անցած տարի օգոստոսին:
Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրը շատ արագ ավարտվեց: Բոլոր պարտիաները խաղաղ ելք ունեցան:
Հետադարձ հայացք գցելով դպրոցի տված գիտելիքներին, ես կարծում եմ, լավ կլինի ավելացնել նոր առարկա` «Արվեստի պատմություն», որը որպես պարտադիր, դպրոցի ամբողջ տարիների ընթացքում, համապատասխան մասերի բաժանված, մյուս առարկաների հետ միասին կօգնի մասնագիտության ճիշտ ընտրությանը:
«Սկզբում Րաֆֆին նշում էր 80 տոկոս և, ճիշտ էր ասում, բոլորիս համար էլ պարզ է, որ նա հաղթել է և այս պարագայում, կարծում եմ, նա պետք է մաքսիմալ կերպով ներկայացներ իր պահանջը, այն է` Սերժ Սարգսյանը պետք է լքի Բաղրամյան 26-ը»:
Բերեզովսկին պարբերաբար քննադատում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը: Ռուսաստանում նա մեղադրվում էր խաբեության, փողերի լվացման և ուժի կիրառմամբ իշխանափոխության փորձ կատարելու մեջ:
Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Պաոլո Կանավարոն, ով 2006 թվականին լքեց Բ սերիայում հայտնված «Յուվենտուսը», նշել է, որ այդ որոշումը կայացվել է ակումբի ղեկավարության հետ միասին:
Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ դատի է տալու հայտնի բժիշկ Էուֆեմիանո Ֆուենտեսին, ով հանդիսանում է արյունային խթանիչի տարածման հետախուզության ամենահայտնի ներկայացուցիչը։
Րաֆֆի Հովհաննիսյանի թվարկած պաշտոնների թվում շատ են այն պաշտոնները, որոնք զբաղեցնողների մի մասին Ս. Սարգսյանը, այսպես թե այնպես, փոխելու է:
Նրա մրցակիցը՝ բուլղարացի ըմբիշ Լյուբոմիր Դիմիտրովը դուրս է եկել մրցագորգ, սակայն վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է անգլիական «Մանչեստր յունայթեդ» թիմը: Հայտնի թիմի արժեքը գնահատվում է մոտ 1,9 միլիարդ դոլար:
Երգչուհու ընտրյալը 57-ամյա երաժշտական պրոդյուսեր Էրվին Բախը, որի հետ նա ծանոթացել է 27 տարի առաջ:
Այսօր Հայաստանի անվանի ըմբիշներից մեկը՝ Արթուր Ալեքսանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Մարտի 22-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերել են 1985 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Երեկ հայտնել էինք, որ «Գալաթասարայի» մարզչական շտաբը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենի ծառայություններով։
Իրենց մեղրամիսը անմոռանալի դարձնել ցանկացող նորապսակ զույգը քիչ էր մնում զոհ գնար հսկայական սպիտակ շնաձկանը։ Այդ դեպքի մասին YouTube-ում հայտնված սիրողական հոլովակը մի քանի ժամվա ընթացքում հասցրել է 160 հազար դիտում ապահովել։
«Սույն պայմանագիրը անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը»: