Ռիհաննային «հետևել» են լոգարանում
Վերջերս երգչուհի Ռիհաննան ներկայացրեց իր հագուստների նոր հավաքածուն, որն արդեն վաճառքի է հանվել Լոնդոնի որոշ խանութներում: Ինչպես գրում է eg.ru կայքը, Ռիհաննան մի առիթով ասել է, թե ինքը ևս մեծ հաճույքով կկրեր այդ հագուստը:
Կայքի հաղորդմամբ՝ վերջին մի քանի օրերի ընթացքում համացանցում ակտիվորեն տարածվում են Ռիհաննայի լուսանկարները: Դրանցից հատկապես մեծ աղմուկ է հանել այն լուսանկարը, որում 25-ամյա երգչուհին լոգարանում է և կրում է միայն ներքնազգեստ ու երկարաճիտ կոշիկներ:
Կայքը նաև գրում է, որ Ռիհաննան բազմիցս ասել է՝ ուզում է երեխա ունենալ իր ընկերոջից՝ երգիչ Քրիս Բրաունից: «Ես Քրիսից երեխա եմ ուզում և չեմ վախենում հղիության հետևաքով փչացնել կազմվածքս»,- անկեղծացել է երգչուհին: