
Աշխարհի ամենահարուստ կանայք-2013

«Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը: Ինչպես հաղորդում է luxlux.net կայքը, առաջին հորիզոնականը զբաղեցրել է 90-ամյա Լիլիան Բետանկուրը: Վերջինս L’Oreal ապրանքանիշի նախկին ղեկավարն է: Լիլիան Բետանկուրի ունեցվածքը գնահատվում է մոտ 30 միլիարդ դոլար:
Wal-Mart սուպերմարկետների ցանցի տնօրեն Քրսիթի Ուոլտոնը զբաղեցնում է ցուցակի երկրորդ հորիզոնականը: Նրա ունեցվածքը, ըստ «Forbes»-ի, կազմում է 28,2 միլիարդ դոլար:
58-ամյա Քրսիթի Ուոլտոնը իր ունեցվածը ժառանգել է հանգուցյալ ամուսնուց:
17,4 միլիարդ դոլար ունեցվածքով ցուցակում երրորդ տեղն է զբաղեցնում միլիարդատեր Այրիս Ֆոնտոբան: 70-ամյա կինը, ինչպես և Քրսիթի Ուոլտոնը, իր ունեցվածը ժառանգել է ամուսնուց, ով մահացել էր 2005-ին: Իր նյութական միջոցները վերջինս ներդնում է էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներ սպասարկող կազմակերպություններում: