
Ջենիֆեր Լոպեսը ժամանակ է անցկացնում Ռիհաննայի ընկերոջ հետ

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը սկսել է իր 10-րդ ալբոմի աշխատանքները: Ինչպես հաղորդում է starhit.ru կայքը, ալբոմի ստեղծման աշխատանքներում երգչուհուն օգնում է Ռիհաննայի ընկերը՝ երգիչ Քրիս Բրաունը: Վերջինիս հետ լուսանկարը Ջենիֆեր Լոպեսը ներբեռնել է twitter-ի իր մկրոբոլգում:
Կայքի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ Քրիս Բրաունն ու Ջենիֆեր Լոպեսը միասին զուգերգ են ձայնագրում: Երգչուհու երկրպագուները միանգամից արձագանքել են ներբեռնված լուսանկարին ու նշել, որ անհամբերությամբ են սպասում նրանց համատեղ աշխատանքը տեսնելուն: