Բաժիններ՝

Սպիտակ շնաձուկը հարձակվել է մեղրամիսն անցկացնող զույգի վրա (տեսանյութ, լուսանկարներ)

Իրենց մեղրամիսը անմոռանալի դարձնել ցանկացող նորապսակ զույգը քիչ էր մնում զոհ գնար հսկայական սպիտակ շնաձկանը։ Այդ դեպքի մասին YouTube-ում հայտնված սիրողական հոլովակը մի քանի ժամվա ընթացքում հասցրել է 160 հազար դիտում ապահովել։

Հարավ-աֆրիկացի նորապսակները հարսանիքի հաջորդ օրը որոշել են էքստրեմալ հաճույք ստանալ և վանդակի մեջ սուզվել օվկիանոսը։ Նրանց վանդակի վրա հարձակվել է սպիտակ շնաձուկը։ Զույգը, ճիշտ է, վանդակ էր մտել հենց շնաձկան հետ հանդիպելու համար, սակայն չէր սպասում, որ այն այդքան ագրեսիվ և համառ կգտնվի։

Սպիտակ շնաձուկը նախ հարձակվել է վանդակի վրա՝ փորձելով կրծել ճաղերը։ Այնուհետև փորձել է գլուխը մտցնել վանդակի վրայի անցքից ներս։

Ինչպես երևում է տեսանյութում, դեպքի վկաները անհանգիստ ճիչեր են արձակում, քանի որ չի երևում, թե ինչ է պատահել վանդակի մեջ գտնվող զույգին։

Սակայն երբ շնաձուկը հեռանում է, ջուրն էլ պարզվում, վերջիններս հանգստանում են՝ տեսնելով, որ ոչ ոք չի տուժել։

shark03 shark01 shark02

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031