
iPhone-ը ստուգում է տիրոջ խմածությունը և անգամ «ինքնագլուխ» տաքսի կանչում (լուսանկարներ)

Հատուկ iPhone սմարթֆոնների համար ստեղծվել է բավական հետաքրքիր մի սարք, որը ստուգում է մարդու օրգանիզմում ալկոհոլի չափաբաժինը: Նոր սարքը կոչվում է Breathometer, գրում է Cnet.com-ը:
Նոր սարքը մարդու շնչառության միջոցով կարողանում է պարզել, թե մարդու արյան մեջ որքան է ալկոհոլի պարունակությունը։ Այն օգտագործելը բավականին հեշտ է. պետք է պարզապես այն միացնել սմարթֆոնի վերևի մասին և վերջ:
Այսինքն, երբ տատանվում եք, թե, ասենք, խնջույքից հետո արդյոք կարելի՞ է նստել ղեկին, թե ոչ,այդ հարցում ձեզ ամենաճիշտ պատասխանը կտա հենց նոր ստեղծված սարքը:
Այն անգամ հատուկ հավելված ունի իր մեջ, որը տիրոջ հարբած լինելու դեպքում անգամ ավտոմատ տաքսի է կանչում: