Բաժիններ՝

Յուվենտուսից ես չեմ փախել. Ֆաբիո Կանավարո

Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Ֆաբիո Կանավարոն, ով 2006 թվականին լքեց Բ սերիայում հայտնված «Յուվենտուսը», նշել է, որ այդ որոշումը կայացվել է ակումբի ղեկավարության հետ միասին:

«Ես «Յուվենտուսից» չեմ փախել: Պարզապես խնդրեցի ինձ վաճառել որևէ արտասահմանյան ակումբի: Այդ որոշումը կայացրել եմ ակումբի հետ, որը հրաժեշտ տվեց մի շարք ֆուտբոլիստների:

Ակումբը ոմոնց վաճառեց փողի համար, ինչպես ասենք ՝ Զլատան Իբրահիմովիչին և Պատրիկ Վիեյրային, բայց սխալ է ասել, որ նրանք փախան»,-  Radio 2-ին տրված հարցազրույցում ասել է աշխարհի չեմպիոնը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս