
Աշխարհի 3 ամենահայտնի տղամարդ մոդելները

«Forbes» ամսագիրը կազմել է ամենահաջողակ տղամարդ մոդելների ցանկը: Ինչպես գրում է luxlux.net կայքը, 3 ամենահայտնի տղամարդ մոդելների եկամուտը կազմում է 600 հազարից մինչև 1 մլն դոլար: Առաջին հորիզոնականում մոդել Թայսոն Բալոուն է, ով աշխատել է այնպիսի հայտնի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Moschino, Versace Armani, Valentino: 2010-ին նա երգչուհի Մադոննայի հետ դարձավ Dolce & Gabbana բրենդի դեմքը:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Շոն Օփրայը:
Վերջինս պատահաբար է դարձել մոդել. մի անգամ նա իր լուսանկարը բեռնել է համացանց, ինչից հետո տարբեր լուսանկարիչներից ստացել է առաջարկներ ու դարձել մոդել:
Ցուցակում երրրոդը Սայմոն Նեսման է: Նա մոդել է դարձել իր քրոջ միջոցով, ով առանց եղբոր թույլտվության նրա լուսանկարներն ուղարկել է մոդելային գործակալություն, որի տնօրենը տղայի արտաքինը գնահատել է ու նրան աշխատանքի է հրավիրել: