Ռեալը դատի կտա «բժիշկ խթանիչին»
Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ դատի է տալու հայտնի բժիշկ Էուֆեմիանո Ֆուենտեսին, ով հանդիսանում է արյունային խթանիչի տարածման հետախուզության ամենահայտնի ներկայացուցիչը։ Այս մասին հայտնում է Football Espana-ն։
Հիշեցնենք, որ Ֆուենտեսը հայտնվել է խթանիչի շուրջ սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նրա լաբորատորիայում 2006 թվականին ոստիկանությունը 200 հատ արյունով փաթեթ էր հայտնաբերել։
«Արքայական ակումբը», ըստ Ֆուենտեսի, իրեն գումար է պարտք այն աշխատանքի համար, որը նա կատարել է ակումբի համար 2007-2009 թվականներին: Այդ ընթացքում մադրիդցիները երկու անգամ նվաճել են Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:
«Ռեալը», իր հերթին, գտնում է, որ բժիշկն իր հայտարարությամբ փորձում է վնաս հասցնել ակումբի հեղինակությանը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը