Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղում Ալեքսանդր Գրիշչուկի հետ
Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրը շատ արագ ավարտվեց: Բոլոր պարտիաները խաղաղ ելք ունեցան: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով չկարողացավ կոտրել ռուս Ալեքսանդր Գրիշչուկի դիմադրությունը, թեև առաջին իսկ քայլից առավելություն ուներ:
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ մրցավեճում:
Բորիս Գելֆանդ – Վլադիմիր Կրամնիկ, Վասիլի Իվանչուկ – Պյոտր Սվիդլեր պարտիաներում առանձնապես պայքար չեղավ և արագ ոչ-ոքիներ գրանցվեցին:
7-րդ տուրից հետո մասնակիցների դասավորությունը մրցաշարային աղյուսակում չփոփոխվեց: Արոնյանն ու Կարլսենը շարունակում են գլխավորել այն:
| 1. | Արոնյան | 5.0 |
| 2. | Կարլսեն | 5.0 |
| 3. | Սվիդլեր | 3.5 |
| 4. | Կրամնիկ | 3.5 |
| 5. | Ռաջաբով | 3.0 |
| 6. | Գրիշչուկ | 3.0 |
| 7. | Իվանչուկ | 2.5 |
| 8. | Գելֆանդ | 2.5 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը


