Բաժիններ՝

Որքա՞ն է կազմում հուղարկավորության համար տրվող գումարը

Օրենսդիրը թաղման նպաստ ստացողներին բաժանում է մի քանի կատեգորիաների` կենսաթոշակառուներ, գործազուրկներ, ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունեցողներ: Այժմ խոսենք յուրաքանչյուրի մասին առանձին:

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունեցողներ. հուղարկավորության միանվագ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է և ունի ընտանեկան նպաստի իրավունք:

Հուղարկավորության միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը, ընտանիքում չափահաս անդամ չլինելու դեպքում՝ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:

Հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:

Հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար` 50 000 դրամի չափով:

Կենսաթոշակառուներ. կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ: Թաղման նպաստի չափը Կառավարությունը սահմանել է 200 000 դրամ:

Գործազուրկներ. առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարած կամ մինչև 1992 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաստ` գործազրկության նպաստի եռապատիկի չափով (54 000 դրամ), եթե հուղարկավորությունը կատարած անձը գործազուրկի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում զբաղվածության կենտրոն է ներկայացնոմ դիմում, գործազուրկի մահվան վկայականի պատճենը և բանկային հաշվի համար:

իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս