Բաժիններ՝

Բաց նամակ Արմեն Աշոտյանին. Դպրոցներում նոր առարկա պետք է ավելացնել

Բաց նամակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին

Հարգելի պրն. Նախարար

Լավ է ուշ` քան երբեք…

Դպրոցական ծրագրերում ուսումնասիրվում են առարկաներ, որոնք օգնում են երեխաների ընդհանուր կրթական մակարդակի զարգացմանը, հնարավորություն տալիս հայտնաբերել և զարգացնել անհատի մեջ գոյություն ունեցող տաղանդը:

Կարդացեք նաև

Հետադարձ հայացք գցելով դպրոցի տված գիտելիքներին, ես կարծում եմ, լավ կլինի ավելացնել նոր առարկա` «Արվեստի պատմություն», որը որպես պարտադիր, դպրոցի ամբողջ տարիների ընթացքում, համապատասխան մասերի բաժանված, մյուս առարկաների հետ միասին կօգնի մասնագիտության ճիշտ ընտրությանը:

«Արվեստի պատմությունը» կընդգրկի թե՛ հայկական, թե՛ համաշխարհային կերպարվեստ, կինո, թատրոն, երաժշտություն, ճարտարապետություն և այլն:

Մանրամասների մեջ չխորանալով, կարծում եմ, որ ծրագրերի և դասագրքերի ստեղծման գործում պետք է ընդգրկվեն լավագույն մասնագետ-մանկավարժներ: Վատ չի լինի, որ առանձին ծրագրեր լինեն թանգարաններ (տուն-թանգարաններ), ցուցահանդեսներ հաճախումների: Երևանի դպրոցների համար քաղաքի պատմության և հուշարձանների հետ ծանոթության պարտադիր ծրագիր լինի, ընդգրկելով ոչ միայն հեղինակներին, այլև տեղադրման առիթն ու տարեթիվը: Կրթությունը մի՞թե  թերի չի առանց արվեստի մասին գիտելիքների: Սա առանձնապես կօգնի մեր նոր, հաջորդ սերունդների հոգեկան ձարգացմանը: Միջնակարգ կրթության տեր, դազգահի մոտ աշխատող, քարտաշ, դարբին, թե ինժեներ (ճարտարագետ), ցանկացած մասնագիտության տեր մարդ պետք է մի քիչ էլ պոետ լինի…

Հավատացած եմ, որ այս առարկան կօգնի հայրենասիրության զարգացմանը և արտահոսքի կրճատմանը: Իմ պարտքն եմ համարում Ձեզ հետ կիսվել:

Հարգանքներով՝ Մարատ Սարգսյան

Աշխատանքի վետերան,
Սարքաշինական գործարանի նախկին գլխ. կոնստրուկտոր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս