Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Այսօր Հայաստանի անվանի ըմբիշներից մեկը՝ Արթուր Ալեքսանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Թբիլիսիում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մայրցամաքի առաջնությունում օլիմպիական բրոնզե մեդալակակիր 21-ամյա Ալեքսանյանը եզրափակիչում հաղթել է 32-ամյա բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևին։ Ալեքսանյանը վստահորեն հաղթել է 6։0 (3։0, 3։0) հաշվով։

Մինչ այդ, Ալեքսանյանն առավելության էր հասել շվեդ Կարլ Ֆրեդերիկ Շտեֆան Շոնի, վրացի Սոսո Ջաբիձեի, թուրք Ջենք Իլդեմի, ադրբեջանցի Շալվա Գադաբաձեի նկատմամբ։

Քիչ անց 120 կգ քաշային կարգում Վաչիկ Եղիազարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Կարդացեք նաև

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս