Ի՞նչ իմաստ ուներ հացադուլ հայտարարել, այսքան աղմուկ բարձրացնել, եթե կարելի էր համաձայնության գալ անմիջապես ընտրություններից հետո: Քանի որ իրականում Րաֆֆին այսօր Ս. Սարգսյանից պահանջում է այն, ինչ վերջինս նրան, ըստ էության, առաջարկել է նախագահական ընտրությունների հաջորդ օրը:
Լիոնել Մեսսին Աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Արագենտինայի հավաքականի կազմում պատրաստվում է ռևանշի հասնել Բոլիվիայի ընտրանու նկատմամբ:
Շիրակի մարզ գործուղվեց հերթական գեներալը՝ այս անգամ Ազգային անվտանգության ծառայությունից: Աշոտ Գիզիրյանի գործունեության համառոտ բնութագիրը եւ այն, թե ինչ կարող է փոխել Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզում, «Արխիվի մեկ օրը» հաղորդման դիտակետում է:
ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Զվյագինցևը խոստացել է, որ գլխավոր դատախազությունը շարունակելու է ջանքերը, որպեսզի վերադարձնի «Բերեզովսկու և նրա հանցակիցների կողմից ապօրինի կուտակած և արտասահմանում օրինականացրած հարստությունը»։
9-րդ տուրում Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերը չափում էր իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ։
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվել է ոսկու հանքավայրերի հետախուզման և արդյունահման մեջ մասնագիտացած Lydian International Ltd ընկերության տնօրենների խորհրդի անդամ։
Հայաստանյան վարորդները մոտ 1 ամսից կարող են sms-ով ու նաև օնլայն տեղեկանալ իրենց կատարած խախտումների մասին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց 4Car.am-ի ծրագրավորողներից Շավարշ Հունանյանը՝ նշելով, որ ներկայումս իրենց կողմից ստեղծված համակարգը ՀՀ ոստիկանության կողմից փորձարկման փուլում է գտնվում:
«Իմ կարծիքով, իշխանությունը պատրաստ է տալ ընդդիմությանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, միգուցե ստեղծվի ինչ-որ մի նոր հակակոռուպցիոն կառույց, մի քանի երկրորդական նշանակության նախարարություններ»,- ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հենց Pentium-ից հետո պրոցեսորների արտադրողները սկսեցին դիրքավորել պրոցեսորը՝ որպես առանձին բրենդ, և ոչ թե որպես հաշվողական համակարգի հանգույց:
Երգիչ Գուժն այսօր իր երկրպագուների դատին է ներկայացրել իր անհատական առաջին «Forever» երգի տեսահոլովակը:
Մարտի 25-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլ փողոցի թիվ 5 շենքի 46 բնակարանի բնակիչը դուրս է գրվել հիվանդանոցից և բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Բանը նրանում է, որ մենք ունենք լուրջ փորձագիտական տվյալներ, և մենք չենք ձևափոխում ոչ մի իրականություն: Մենք ունենք փաստաթղթերի փաթեթ, որն ուսումնասիրվում է մեր փորձագետների կողմից»,- ասում է Սիլվա Ադամյանը
«Մենք ասում ենք՝չենք ուզում ծանոթանալ նյութերին, ուղարկեք դատարան գործը: Էդպիսի բան լսե՞լ եք, մարդն ասի, ինձ ուղարկեք, դատեք, եթե կարողանում եք: Մենք ասում ենք՝ խնդրում ենք, մեզ դատեք»,- ասում է Գոռ Քամալյանի պաշտպանը:
Այսօր կեսօրին Գյումրի քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Գարեգին Նժդեհ փողոցում՝« Նանե» հոթելի մոտակայքում, շուրջ 20 րոպե Գյումրու ՃՈ աշխատակիցներն իրականացնում էին « օղակ» օպերացիա:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է «Խտրականության դեմ» օրենքի նախագիծ, որը հետապնդում է մի շարք նպատակներ՝ պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական և աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ, 202-րդ և 203-րդ հոդվածներով` 25.03.2013թ. որոշում է կայացվել Դ.Մելիք-Ստեփանյանին ներգրավել է որպես մեղադրյալ:
Մարտի 25-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն:
Երևանի Ռոստովյան և Երկաթուղայինների փողոցների հատման վայրում գործող հացի արտադրամասի մոտ վերսկսված վիճաբանության ընթացքում Արսեն Գ.-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված, պահված և իր մոտ կրվող հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակից մարդաշատ վայրում կրակոցներ է արձակել ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած Արսեն Գ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ձախ ծոծրակային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Ես անձամբ, այսօրվա նամակի տոնայնության ու նախորդ տոնայնության, շեշտադրումների միջև տարբերություններ տեսնում եմ: Այս նամակը դա 180 աստիճանով այլ է, քան մարտի 18-ին տված հարցազրույցն էր»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը
«Ես թատրոնի մարդ եմ և գիտեմ, որ երբ վերլուծում ես կերպարը և ասում, որ սա իր արմատով լավն է, ուրեմն լավն է: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանի արմատը լավն է եղել, և դա ես չեմ ասում, դա ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթներից մեկի ժամանակ»,- ասում է Երվանդ Մանարյանը
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության համար մայրաքաղաքի 13 ընտրատարածքներում կազմավորվել են 464 ընտրական տեղամասային կենտրոններ:
Երբ Արկադի Վարդանյանը սկսեց իր հայաստանյան ընդդիմադիր գործունեությունը, տեղեկություններ տարածվեցին, որ նրա ետևում կանգնած է ռուսաստանյան հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկին:
Առողջապահության նախարարությունը կետ առ կետ անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, որը վերաբերում էր առողջապահության ոլորտին։
Եթե Սերժ Սարգսյանը պատրաստ է՝ բանակցություն, քննարկում, ինչ էլ կոչվի, եթե ուզենա գալ Ազատության հրապարակ, ես չեմ մերժելու, պետք է ողջունեմ: Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական բաց ֆորումի նիստը եզրափակելով՝ նման հայտարարություն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Մասիս քաղաքի բնակիչ Վրեժ Գալստյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Հարցին, թե այն դեպքում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնի երկխոսել Սերժ Սարգսյանի հետ, քաղաքացիական բաց խորհուրդը դադարեցնելո՞ւ է իր աշխատանքները՝ Վարդան Հակոբյանը պատասխանեց. «Մենք խաղում ենք ոչ թե խաղալու համար: Մենք գնում ենք՝ մատ անելու»:
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում ոլորտում արձանագրված տարատեսակ խախտումները, մասնավորապես` ինքնակամ շինարարություն իրականացնելու դեպքերը, ինչը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար միջոցառումներ իրականացնելու մասին:
2013թ. նախագահական ընտրություններին հաջորդած ու դեռ շարունակվող իրադարձությունները շատերը համեմատում են 2003 և 2008 թվականների հետընտրական զարգացումների հետ: Նույն ընտրություններին նախորդած շրջանը, սակայն, հանրային-քաղաքական քննարկումներում համեմատվում էր 1996 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական իրադրության հետ:
Լոնդոնում մեկնարկեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրը: Մրցաշարային աղյուսակի առաջատարներից մեկը՝ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր սևերով խաղում է իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: