Բաժիններ՝

5 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները

luxlux.net կայքը կազմել է աշխարհի 5 ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցանկը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է անգլիական «Մանչեստր յունայթեդ» թիմը: Հայտնի թիմի արժեքը գնահատվում է մոտ 1,9 միլիարդ դոլար: «Մանչեստր յունայթեդ»-ի բյուջեն կազմում է  511 մլն դոլար: Այս թիմի կազմում է հանդես գալիս նաև հայտնի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, ով համարվում է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստներից մեկը: Նրա եկամուտը կազմում է 15 մլն դոլար:

--real-madrid--Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը: Նրա արժեքը գնահատվում է մոտ 1,5 միլիարդ դոլար, իսկ բյուջեն՝ 641 մլն դոլար: Նշված թիմի կազմում են հանդես գալիս մեծ գումարներմ վաստակող Կրիշտիանո Ռոնալդուն և Ռիկարդո Կական, որոնց տարեկան եկատումը կազմում է համապատասխանաբար 38 և 25 մլն դոլար:

Անգլիական «Արսենալ» թիմը ևս հայտնվել է ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցանկում: Դրա արժեքը կազմում է 1,19 մլրդ դոլար, իսկ բյուջեն՝ 400 մլն դոլար:

Այս թիմի կազմում է հանդես գալիս Ռուսաստանի ամենահարուստ ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը, ով իր ունեցվածքը տարեկան ավելացնում է 11 մլն դոլարով:

Կարդացեք նաև

--bavariya-myunhen--Գերմանական «Բավարիա Մյունխեն» ֆուտբոլային ակումբի արժեքը գնահատվում է 1,04 մլրդ դոլար, իսկ տարեկան բյուջեն՝ 472 մլն դոլար:

Ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցանկը եզրափակում է «Բարսելոնա» ակումբը, որի արժեքը գնահատվում է մոտ 975, իսկ բյուջեն՝ 582 մլն դոլար:

barselonaԱյս ակումբում է հանդես գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լեո Մեսսին 32 մլն դոլար եկամուտով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս