Վաչիկ Եղիազարյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Թբիլիսիում ընթացող հունահռոնեկան ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 120կգ քաշային կարգում Վաչիկ Եղիազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Նրա մրցակիցը՝ բուլղարացի ըմբիշ Լյուբոմիր Դիմիտրովը դուրս է եկել մրցագորգ, սակայն վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։
Այս քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն ուկրաինացի Եվգենի Օրլովը և թուրք Ռիզա Կայալպը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը