
Մեծ Բրիտանիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի միացյալ զինված ուժերի ստեղծմանը

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դեմ է արտահայտվել ԵՄ-ի միացյալ ուժերի ստեղծմանը: Բրյուսելում մեկնարկած ԵՄ-ի երկօրյա գագաթաժողովի ժամանակ Քեմերոնը հայտարարել է, որ պետության համար իմաստ ունի ռազմական ոլորտում համագործակցելը՝ կապված իր անվտանգությունը ապահովելու հետ, մինչդեռ ԵՄ-ին անհրաժեշտ չէ բանակ, ռազմաօդային ուժեր և այլն:
Մեծ Բրիտանիան ավանդաբար հանդես է գալիս ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում եվրոպական անվտանգության ապահովման օգտին: Նշվում է, որ ԵՄ-ի գագաթաժողովի օրակարգում գտնվող գլխավոր հարցը ռազմական անվտանգության ապահովման հարցն է:
Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Քեմերոնի խոսքերով՝ Մեծ Բրիտանիան արգելափակելու է ԵՄ-ի միացյալ զինված ուժերի ստեղծման վերաբերյալ յուրաքանչյուր նախաձեռնություն: