PFP ծրագիրը կստեղծի տևական մասնագիտական կապեր հայ և ամերիկացի ոլորտային մասնագետների միջև

ԱՄՆ պետքարտուղարության Մասնագիտական հետազոտողների ծրագրի (PFP) շրջանակում ՀՀ վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության գլխավոր մասնագետ Արամ Ասատրյանը և ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Ջեք Լյուիսն այցելեցին ԱՄՆ դեսպանություն՝ ներկայացնելու փոխադարձության սկզբունքով իրականացվող իրենց համատեղ նախագիծը՝ միտված Հայաստանում փաստահենք քաղաքականության մշակման ամրապնդմանը վաղ փուլում անցկացվող հանրային խորհրդակցությունների միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից։

Նրանք ներկայացրեցին իրենց վարած աշխատարաններն ու քննարկումները, որտեղ ուշադրության կենտրոնում քաղաքականության մշակման առավել թափանցիկ ու մասնակցային մոտեցումներն են։

Այս նախաձեռնությունը ցույց է տալիս PFP ծրագրի հանձնառությունը՝ ստեղծելու տևական մասնագիտական կապեր հայ և ամերիկացի ոլորտային մասնագետների միջև, ինչը նպաստում է պետական կառավարման ու քաղաքացիական մասնակցության բարելավմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31