Բալկանների մի մասը պատկանում է Թուրքիային. Էրդողան

Новый Регион-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նեղացել է Բրյուսելից, ով որոշել  իր շարքերն ընդունել Սերբիան ու Բոսնիա ու Հերցեգովինան: Դրա հետ կապված՝ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիային է պատկանում» Արևմտյան Թրակիան (Հունաստանի մի մասը), Մակեդոնիան, Բոսնիան ու Հերցեգովինան:

Էրդողանի այդ խոսքերը հարուցել են Հունաստանի ԱԳՆ-ի ցասումը, ով հաջորդ տարվա հունվարից նախագահելու է ԵՄ-ում և գլխավորելու է բալկանյան երկրների, ինչպես նաև Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները: Էրդողանի այս հայտարարությունը հաջորդեց նրան, որ Բրյուսելն Անկարային հարկադրեց ստորագրել ապօրինի ներգաղթյալների հետընդունման համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականի նոյեմբերի 25-ին Էրդողանը քննադատել էր «Սքանչելի դար» (Muhteşem Yüzyıl) հանրաճանաչ հեռուստասերիալի հեղինակներին՝ գտնելով, որ այն խեղաթյուրում է օսմանյան սուլթան Սուլեյման Փառահեղի կառավարման ու կյանքի մասին պատմական փաստերը: Դրա հետ կապված՝ գերմանական Die Welt պարբերականը գրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հոգեխանգարվել է Օսմանյան կայսրության հողի վրա.

«Թուրք առաջնորդ Ռեջեփ Էրդողանը պարզապես հոգեխանգարվել է այն ամենի վրա, ինչը որևէ առնչություն ունի Օսմանյան կայսրության անցյալի հզորությանը: Դրա համար էլ չպետք է զարմանալ, որ մի շարք արևմտյան պարբերականներ Էրդողանի արտաքին քաղաքականության մեջ տեսնում են նեոօսմանիզմ:

Վերջին ժամանակներս քանիցս հայտարարվել է, որ Թուրքիան պետք է հետաքրքրություն ցուցաբերի իր հարևանների նկատմամբ, քանի որ նրանք երբևէ մտել են Օսմանյան կայսրության կազմի մեջ: Էրդողանի կարծիքով՝ երկիրը պետք է ներկա լինի ամենուր, ուր ժամանակին ծածանվել են թուրքական դրոշները՝ Սերբիայից մինչև Կասպից ծով, Գազայի հատվածից մինչև Ալժիր: Թուրքիայի արտաքին քաղաքականությունում գերակայում են ոչ թե նյութական շահերը, այլ՝ նախնիներին հավատարիմ գտնվելը»:

Տեսանյութեր

Լրահոս