Արմեն Մովսիսյան. Եթե գտնում եք, որ սխալ ենք արել՝ մի՛ վավերացրեք

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հարց ուղղեց խորհրդարանական միջանցքերում ու հասարակության մեջ պտտվող լուրերի վերաբերյալ: «Չե՞ք կարծում, որ գազի սակագինը բարձրացնելը ու ժովովրդին տեղյակ չպահելը Սահմանդրության կոպիտ խախտում է ու ենթադրում է պատասխանատվություն»,- հարցրեց պատգամավորը:

Ի պատասխան Արմեն Մովսիսյանն ասաց. «Գազի գինը երևի նկատի ունե՞ք, հա: Որևէ օրենքով նախատեսված չէ, որ գազի գնի բարձրացումը կամ բանակցությունները պետք է ներկայացվեն ԱԺ-ին: Ներկայացվում են արդյունքները, որոնք ներկայացված են»:

Նա նշեց, որ եթե ԱԺ-ն համաձայն չէ 20 տոկոս բաժնեմասի վաճառքի հետ, կարող է չվավերացնել այն: «Եթե գտնում եք, որ սխալ ենք արել՝ մի՛ վավերացրեք»,- շեշտեց նախարարը:

Ռուբեն Հակոբյանն էլ արձագանքեց՝ ասելով, թե սխալ են արել բանակցությունները գաղտնի պահելով. «Դուք կարծում եք, որ ճի՞շտ էր դա: Արտաքին պարտք ենք կուտակել՝ առանց տեղյակ լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031