Մոհամմադ Ռաիս-զադեն ներկայացրել է Իրանի առողջապահական համակարգի ցուցանիշները
Իրանի բժշկական խորհրդի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ռաիս-զադեն ներկայացրել է առողջապահական համակարգի ցուցանիշները.
· Մեկ բժշկական կենտրոնում 1 տարվա ընթացքում կատարված լյարդի փոխպատվաստումների ամենամեծ քանակի ռեկորդը պատկանում է Իրանին:
· Իրանը զբաղեցնում է 3-րդ տեղն աշխարհում անպտղության բուժման ոլորտում։
· Իրանը զբաղեցնում է 4-րդ տեղն աշխարհում բժշկական գենետիկայի բնագավառում։
· Իրանն աշխարհի առաջատար 5 երկրների շարքում է բջջային և գենային թերապիայիոլորտում։
· Իրանն առաջատար երկիր է՝ համաշխարհային մակարդակով ճանաչված առաջնային բժշկասանիտարական օգնության մոդելով, որը դասավանդվում է աշխարհի մի շարքերկրներում:
· Իրանը աշխարհի առաջատար տասը երկրների շարքում է սրտանոթային բարդ վիրահատությունների բնագավառում։
· Իրանն աշխարհի առաջատար 5 երկրների շարքում է խխունջային իմպլանտացիայի(կոխլեար իմպլանտների) վիրահատությունների քանակով։
· Իրանը զբաղեցնում է 1-ին տեղն Ասիայում և մտնում է աշխարհի առաջատար 5 երկրներիթվին ռեկոմբինանտ դեղամիջոցների արտադրությամբ։

