
Յանուկովիչի կառավարությունը կորցրել է ԵՄ-ի վստահությունը. Դալյա Գրիբաուսկայտե

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Բրյուսելում հայտարարել է, որ Եվրոպան բաց է Ուկրաինայի համար, ինչը, սակայն, չի վերաբերում նրա ներկայիս կառավարությանը.
«Յանուկովիչի կառավարությունը Վիլնյուսում կորցրեց ԵՄ-ի վստահությունը, երբ հրաժարվեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Այժմ Ուկրաինայի ժողովուրդը պետք է ինքը որոշի իր ապագան»:
Նշվում է, որ Բրյուսելում ընթացող ԵՄ-ի գագաթաժողովում Լիտվան ավարտում է այդ կառույցում իր նախագահությունը: