Մանվել Գրիգորյանը՝ ԵԿՄ նախագահ վերընտրվելու մասին. Ոնց որ ձեր տունը քո պապան քեզ չճանաչի

Մամուլում շարունակվում են լուրեր շրջանառվել, թե ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն առողջական խնդիրների պատճառով շուտով հրաժարվելու է իր պաշտոնից: Բայց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը հերքում է տարածված լուրերը: «Երկրապահն է որոշելու՝ ով է լինելու, ով չէ…»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահը: Նշենք, որ շուտով տեղի են ունենալու ԵԿՄ ընտրություններ: «Էդ լուրերը պտտացնողները էշակ դերեվյաններ են»,- ասաց գեներալը:

Հարցին, թե համոզվա՞ծ եք, որ վերնտրվելու եք, ՀՀԿ-ական պատգամավորը դրական պատասխանեց. «Այո, ոչ թե համոզված եմ, այլ տենց էլ կա… ոնց որ ձեր տունը քո պապան քեզ չճանաչի»: Իսկ թե ովքե՞ր են տարածում իր հրաժարականի մասին լուրերը, գեներալն ասաց. «Մարդ էն էլի, պարապ են, մի բան մոգոնում են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031