Ն. Փաշինյան. Չեմ կարծում, որ «կռուտիտն» այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և ԱԺ-ի հետ (տեսանյութ)

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարցեր չուներ, որովհետև մի անգամ հարց էր հնչեցրել ու ակնհայտ սուտ պատասխան ստացել: Ն. Փաշինյանը նշեց, թե չի կարծում, որ «կռուտիտն» այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և ԱԺ պատգամավորների հետ։

Մինչ այդ ՀԱԿ պատգամավորը հայտարարեց նաև, որ խորհրդարանի դիմաց այս պահին այս հակապետական որոշման դեմ ակցիա է ընթանում և ոստիկանները կրկին բռնություն են կիրառում ցուցարարների նկատմամբ։

«Ակցիա են անում հակապետական պայմանագրի վավերցնելու դեմ, և ոստիկանությունը կրկին սկսել է իր գործողություններն իրենց կարծիքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ և արդեն մի քանի մարդկանց, գուցե տասից ավելի մարդկանց լցրել են ոստիկանանկան մեքենաները, տարել են։ Ես պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ակտիվստներին՝ հնարավորություն տալով, որ նրանք իրականացնեն սահմանդրության պահանաջները»,-ասաց Փաշինյանը։

Պատգամավորը նախարարին հիշեցրեց այն հայտարարությունները, որտեղ Ա. Մովսիսյանը հատարարել է գազի գնի թանկացման մասին. «ԱԺ-ում դեկտեմբերի 17-ին խորհրդարանական լսումներ ունեցանք և Դուք ասացիք, որ գազի գինը փոխվել է 2011թ. ապրիլի մեկից: Այդ թվում Ձեր մասակցությամբ է տեղի ունեցել այդ բանավոր, թե գրավոր որոշումը։ Հետո մարդիկ ասացին, թե ինչո՞ւ չեք ասել, ասացիք՝ ով է հարցրել, որ ասեմ։ Հարցրել են: 2012թ. փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում լրագրողները Ձեզ հարցրել են և Դուք ասել եք, որ նման բան չկա։ Հարցրել եմ նաև ես՝ մայիսի 23-ին, 2013թ., Աժ-ում լսումների ժամանակ, և Դուք հերքել եք այդ փաստը և հիմա էլի ԱԺ-ում պատգամավոների հարցերին ի պատասխան ինչ-որ անընդհատ կոնկրետ պատասախաններ չեք տալիս»:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե իրենք հիմա ՔԿՀ-ում լինեին՝ ինքը կհասնակար նախարարի հարցերին պատասխանելու ոճը. «Բայց չեմ կարծում, որ ներողություն այս բառի համար՝ «կռուտիտն» այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և ԱԺ-ի հետ։ Այս կոնտեքստում ես ուղղակի անիմաստ եմ համարում Ձեզ որևէ հարց տալ, որովհետև հարց տալ, նշանակում է՝ ակնկալել, որ պատասխանողը ճշմարտության որևէ դրվագ կասի իր պատասխանի մեջ։ Ես Ձեզ հարց չունեմ տալու այս կապակցությամբ, մանավանդ, որ Դուք հիմա որպես նախարար չպետք է այստեղ կանգնած լինեիք»:

ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե այն կառավարությունը, որը 7% տնտեսական աճ չի ապահովի, պետք է հրաժարական տա, ապա ասաց. «Բայց մինչև հիմա հրաժարական չեք տվել, ինչից կարելի է ենթադրել, որ այս կառավարությունը դուրս է եկել Սերժ Սարգսյանի վերահսկողությունից»։

Տեսանյութեր

Լրահոս