Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում իշխանամետ «Ադիլեթ»-ը ստացել է ձայների ավելի քան 71 %-ը

Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է օգոստոսի 23-ին անցկացված միապալատ խորհրդարանի՝ Կուրուլթայի ընտրությունների նախնական արդյունքները: Ընտրապայքարում համոզիչ հաղթանակ է տարել «Ադիլեթ» կուսակցությունը՝ ստանալով 6 միլիոն 528 հազար 948 ձայն կամ քվեների 71,17 տոկոսը։ Այս մասին հայտնում է «Qazinform»-ը։

«Աուիլ» կուսակցությունը ստացել է ձայների 6,26 տոկոսը, «Ռեսպուբլիկան»՝ 5,56 տոկոսը, Ղազախստանի «Ակ Ժոլ» ժողովրդավարական կուսակցությունը՝ 5,21 տոկոսը, իսկ Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 5,11 տոկոսը։

Ղազախստանի ժողովրդական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 3,11 տոկոսը, իսկ «Բայտակ» կանաչների կուսակցությունը ստացել է ձայների 1,07 տոկոսը։ Ընտրողների 2,51 տոկոսը քվեարկել է «բոլորին դեմ» տարբերակի օգտին։

Օգոստոսի 23-ի ընտրություններն առաջինն էին Ղազախստանի նոր՝ միապալատ Կուրուլթայի ձևավորման համար։ Ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել 12 միլիոն 623 հազար 289 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 9 միլիոն 351 հազար 539-ը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 74,08 տոկոս։

Նշենք, որ «Ադիլեթ» կուսակցությունը Ղազախստանի նորաստեղծ, իշխանամետ քաղաքական ուժ է։ Այն ստեղծվել է 2026 թվականի մայիսին և ղեկավարում է Այբեկ Դադեբայը։ Կուսակցությունը ձևավորվել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի քաղաքական թիմին մոտ շրջանակների մասնակցությամբ։ Հունիսին նախկին իշխող «Ամանաթ» կուսակցությունը միավորվել է «Ադիլեթի» հետ, ինչի արդյունքում վերջինս փաստացի դարձել է Տոկաևին աջակցող հիմնական քաղաքական ուժը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31