
Սեյրան Սարոյան. «Թող շուն ուտեն, ինչ կոկորդիլոս…»

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ամանորյա սեղանին ապխտած կոկորդիլոս չի դնի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սամվել Ալեքսանյանը: «Չէ, չէ, ես չեմ դնելու»,- ասաց նա:
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն էլ լրագրողներին հայտնեց, թե իր առողջական վիճակը շատ լավ է, և պատրաստվում է Ամանորին: «Որ ես էլ չպատրաստվեմ, տնեցիք պատրաստվում են»,- ասաց գեներալը:
Հարցին, թե արդյոք կոկորդիլոսի միս գնելո՞ւ եք, Մանվել Գրիգորյանը զարմացավ. «Կոկորդոլիսն ի՞նչ ա, կա՞ Հայաստանում»: Երբ լրագրողները տեղեկացրին, որ Հայաստան են բերել ապխտած կոկորդիլոսներ, նա այսպես արձագանքեց. «Դե որ բերել են, ուրեմն՝ մեկին պետք կգա: Արդեն այդքան զարգացե՞լ է մեր ազգը: Չէ, ես երկրապահական սեղան եմ դնելու»:
Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավորը բոլորին դեպտեմբերի 31-ի կեսգիշերին հրավիրում է ԵԿՄ՝ տեսնելու, թե որն է երկրապահի սեղանը:
Իսկ մյուս գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանն էլ կատակով նկատեց. «Թող շուն ուտեն, ինչ կոկորդիլոս…»: Մանվել Գրիգորյանն էլ կողքից հավելեց. «Մարդիկ էշի միս էլ են ուտում, ձի էլ են ուտում, եթե սիրում են՝ թող ուտեն, ազգեր կան էշ ու ձի են ուտում»: