Բաժիններ՝

Անգելա Մերկելը ողջունել է Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելում ԵՄ-ի գագաթաժողովին մասնակցող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելը.

«Ես շատ հաճախ եմ հանդես եկել Խոդորկովսկուն ազատ արձակելու օգտին: Միևնույն ժամանակ անկասկած է, որ (Մոսկվայի հետ) շարունակվում են այլ թեմաների վերաբերյալ քննարկումները, որոնց շուրջ գոյություն ունեն տարաձայնություններ»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խոդորկովսկուն ներում շնորհելու մասին հրամանը ստորագրել է այսօր: 2003 թվականից ազատազրկում կրող Խոդորկովսկին պետք է ազատության մեջ հայտնվեր հաջորդ տարվա օգոստոսին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Die Presse թերթը գրել էր, որ 2013 թվականը կարելի է անվանել Պուտինի տարի՝ կապված Արևմուտքի նկատմամբ նրա տարած հաղթանակների հետ

. «Չի բացառվում, որ Պուտինի հաջորդ հաղթանակն արդեն իսկ պատրաստ է, կարելի է պատկերացնել, թե արևմտյան ԶԼՄ-ներում ինչպիսի հրճանք կսկսվի, եթե նա իսկապես համաների 2003 թվականից բանտում գտնվող նավթային մագնատ Միխայիլ Խոդորկովսկուն ու Pussy Riot խմբի երկու երգչուհու` Նադեժդա Տոլոկոնիկովային ու Մարիա Ալյոխինային` նրանց ազատազրկման ժամկետների ավարտից ընդամենը մի քանի ամիս առաջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս