Արցախցիները երբեք չեն մոռանա Գորբաչովի, Պոլյանիչկոյի, սաֆոնովների եւ կայսրության այլ պահապանների դերը տարբեր ռազմական, այդ թվում՝ «Սումգայիթ», «Բաքու», «Կոլցո» եւ այլ գործողությունների միջոցով ժողովրդի մեջ եղեռնական վախ ձեւավորելու եւ լարված մթնոլորտ ստեղծելու մեջ։
Volkswagen-ի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են և դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու Գավառի ոստիկանները հատուկ տեխնիկայի գործադրմամբ մասնատում են մեքենան, որպեսզի դիերը դուրս բերեն այնտեղից:
Կոտայքի մարզում գործունեություն իրականացնող մի քանի առևտրականների բողոքի ակցիան առիթ հանդիսացավ, որպեսզի որոշ լրատվամիջոցներ իրականությունից հեռու մեկնաբանություններով ու գնահատականներով հանդես գան Պետական եկամուտների կոմիտեի գործելակերպի վերաբերյալ:
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է բերվել 110 անձ:
Նախօրեին Յանուկովիչը հայտարարել էր, որ չի պատրաստվում չեղյալ հայտարարել իր չինական այցը:
Ակցիայի մասնակից Հրայր Մանուկյանն ասաց, որ դեկտեմբերի 2-ին, առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանությանը տեղեկացրել են իրենց շտապ հավաքի մասին. «Նրանք պարտավորվեցին ապահովել մեր անվտանգությունն ու երթի բնականոն ընթացքը: Ավելին, մենք ունենք այդ թուղթը, որտեղ ֆիքսված է, որ նրանք ստացել են մեր իրազեկումը: Ոստիկանության ներկայացուցիչը գրել է՝ «ստացա» և ստորագրել է և նշել ամսաթիվը»,- ասաց ակտիվիստը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է դեկտեմբերի 2-ին Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող պատվիրակության կազմում եղած աղբյուրը:
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը տեղյակ չէր, որ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Երևանում ծավալված բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանները բռնի ուժով անչափահասի են բերման ենթարկել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության` 2013 թվականի 46-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իր իրանցի ու ադրբեջանցի գործընկերներ Մոհամմադ Ջավադ Զարիֆին ու Էլմար Մամեդյարովին հրավիրել է Քոնիա՝ Մեվլյանա Ջելալեդդին Ռումիի տարեդարձին:
«ՀայՌուսգազարդի գինը 1.2 մլրդ դոլարից պակաս չէ։ Եվ ուրեմն, դրա 20%-ը 240 մլն դոլար է։ Հիմա սա վաճառե՞լ ենք, տվե՞լ ենք, սվո՞պ ենք արել»
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հավաստիացնում է՝ Հայաստանում գազի գինը շուտով կնվազի: Նա պնդում է, որ գազի սակագինը կնվազի նաև հասարակ քաղաքացիների համար: «
Երկու երկրների պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Կիմ Կուան-Ժինը հանդիպման ժամանակ քննարկել են ռազմական կապերի ընդլայնման ուղիները և երկու երկրների միջև ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցը:
Հանուն երկրի ես լռել եմ, սակայն մարդիկ, քաղաքական ու տնտեսական փորձագետները ցանկանում են արտահայտվել:
«Մեր դաշնակից երկրի նախագահի այցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունները պետք է շարունակվեն, դա հավելյալ երաշխիք է անվտանգության համար»:
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի է ունենում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադան, որին մասնակցում է նաև Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը:
Բրահիմիի խոսքերով՝ սիրիացիներն իրենք պետք է որոշեն, թե ով է երկրում լինելու իշխանության ղեկին:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը նախատեսում է խաղատները տեղափոխել Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի վարչական շրջաններ, բացառությամբ այն խաղատների, որոնք 40 մլրդ դրամի ներդրումները կկատարեն: Այս հնարավոր փոփոխությունն, ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ «կազինոների» բիզնեսի խոշորացման քայլ է։
Ռեկորդ սահմանվեց բերման ենթարկվածների թվով, մարտի մեկից հետո նման թիվ չէր եղել, իսկ նրանցից 105-ը առնվազն անմեղ էին, պատճառաբանությունը` ոստիկանության պահանջներին չենթարկվելը, այնինչ պահանջ չի եղել, մեզ մեղսագրվում է չհնչեցված պահանջ չկատարվելը:
Եթե մի օր էլ նշյալ ֆոնդերը, երկիրը բավականաչափ քամելուց հետո, հանկարծ հայտարարվեն սնանկ, երկրի տնտեսությունը պարզապես կվերանա, և մենք երանությամբ կհիշենք 90-ականները: Այս ամենը մեզ հիշեցնում է մորեխների հարձակում ցորենի արտի վրա:
Ամեն դեպքում լավ օրից չէ, որ մենք մեր քսան տոկոսը վաճառում ենք, սրա մասին բոլորը կարող են ասել, որովհետև մարդը երբեք իր ապրանքը՝ սկսած բնակարանից, լավ օրից չի վաճառում: Ուրեմն եթե վաճառում ենք, ունենք դժվարություններ բյուջեի հետ կապած, տնտեսության, բանակի պահելու հետ կապված: Ես սրա համար ծափահարութուններ չեմ անում, չեմ ուրախանում, տխրում եմ:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված չի եղել Հայաստանում գտնվող Վ. Պուտինի պատվին տրված ճաշկերույթին:
«Բերման ենթարկման պահից սկսած՝ մեզ 2,5 ժամ թույլ չեն տվել օգտվել հեռախոսից՝ կատարելու օրենքով նախատեսված 1 զանգ՝ որևէ կերպ չհիմնավորելով: 2,5 ժամ հետո մենք կարողացանք կապվել իրավականի հետ, նա եկավ, նրան 1 ժամ շարունակ չէին թողնում բարձրանալ 3-րդ հարկ»:
Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքի դեմ բողոքող ՏՏ ոլորտի ներկայացուցիչները այսօր դարձյալ հավաքվել էին ԱԺ-ի մոտ: Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր։
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.46-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նավուր գյուղում հայտնաբերվել է դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գունատ, սփրթնած, իրականության զգացումը կորցրած Քրիստինեն լաց լինելով չի հանգստանում, այնքան մոլորված, այլայլված է, որ աջ ու ձախ նայելով՝ անգամ չի գիտակցում` ո՞ւր է եկել ու ինչի՞ համար:
Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը մշտապես եղել են Ռուսաստանի ազդեցության և ենթակայության տակ, աշխատել են հանուն ռուսական իշխանության, մի մասը` գիտակցված և դրա դիմաց համապատասխան վճար ստանալով, մի մասը` հանուն գաղափարի, այսինքն` իշխանություն ձեռք գցելու հույսով:
«Տարածաշրջանում Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում Doing Business-ի համար բարենպաստ միջավայրի պայմաններով, և ռուսաստանյան գործարարները պետք է օգտվեն այդ հանգամանքից»,- նշել է կառավարության ղեկավարը:
«Ընդդիմադիրները շատ էին ոգևորվել, որ իրենք չորսով ստորագրել էին մի թղթի տակ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով երեկվա խորհրդարանական քննարկումներին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով ժամը 12.30-ի դրությամբ դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածը: