Բաժիններ՝

Մեծարենցի փողոցում hրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենաներ են այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ «Opel»-ը վերածվել է մոխրի, իսկ «Գազել»-ը դարձել է ոչ շահագործելի։

Ըստ տեղեկությունների՝ տուժածներ չկան:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, և պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնություններն ու դեպքի հանգամանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30