Բաժիններ՝

Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ Քոնիայում

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական ISNA լրատվական գործակալությունը, հայտնել է, որ Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 17-ին, Քոնիայում:

Նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իր իրանցի ու ադրբեջանցի գործընկերներ Մոհամմադ Ջավադ Զարիֆին ու Էլմար Մամեդյարովին հրավիրել է Քոնիա՝ Մեվլյանա Ջելալեդդին Ռումիի տարելիցին (հանրահայտ սուֆի պոետ Ռումին մահացել է 1273 թվականի դեկտեմբերի 17-ին, Քոնիայում – 168.am):

Հրավերում ընդգծվում է, որ այդ արարողակարգի շրջանակներում կարող է տեղի ունենալ Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ թուրքական մամուլը հայտնել էր, որ Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Տրապիզոնի մոտ գտնվող Գյումուշհանեում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս