Բրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ
Նոյեմբերի 20-ի գիշերը Բրազիլիայի հարավում գտնվող Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Տուպանսիրետան շրջանում մինչև 114 կմ/ժ արագությամբ քամով ուղեկցվող փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, տուժել է շուրջ 60 բնակիչ, հայտնել է G1-ը՝ հղում անելով քաղաքացիական պաշտպանության ծառայությանը։
Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ վնասվել է շուրջ 8,000 տուն։ Տուժել են նաև սերմերի արտադրող և մատակարար Sementes Estrela ընկերության, ինչպես նաև Futura Agrícola ագրոտեխնոլոգիական ընկերության շենքերը։
Գրեթե ամբողջ քաղաքը մնացել է առանց էլեկտրականության, տապալվել է շուրջ 100 ծառ, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, ցանքատարածությունները և հիվանդանոցը:
Նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հանձնարարությամբ տարածաշրջան են ուղարկվել դաշնային փրկարարներ և բժիշկներ։

