
Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Բաղրամյան 26 (ֆոտոշարք)

Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքի դեմ բողոքող ՏՏ ոլորտի ներկայացուցիչները այսօր դարձյալ հավաքվել էին ԱԺ-ի մոտ: Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր։
«Կրկին մեր հաշվին», «Դեմ եմ պարտադիրին», «STOP կուտակային կենսաթոշակին» վերտառույամբ ցուցապաստառներով նրանք բողոքի ակցիա են իրականացնում այնտեղ: Նույնիսկ «ՈՉ պետական գրպանահատությանը» գրությամբ պաստառ էին ձակցրել ԱԺ ժաղավանդակների վրա՝ պահանջելով չեղյալ հայտարարել 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակների մասին նոր օրենքը: