Բաժիններ՝

Մաքսային միության մեջ Հայաստանի մտնելու «ճանապարհային քարտեզը» ստորագրվելու է դեկտեմբերի 24-ին. աղբյուր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մաքսային միության մեջ Հայաստանի մտնելու վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» ստորագրվելու է դեկտեմբերի 24-ին Մոսկվայում՝ Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է դեկտեմբերի 2-ին Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող պատվիրակության կազմում եղած աղբյուրը.

«Մենք նախագահների համար նախապատրաստում ենք ստորագրվելիք փաստաթղթերը: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» ստորագրվելու է դեկտեմբերի 24-ին, Մոսկվայում՝ Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031