
Ակտիվիստ. Օսիպյանի հետ խոսում ես, թևերդ ոլորում և տանում են, ապշում ես

Երեկ ՌԴ նախագահի Հայաստան ժամանելու կապակցությամբ Երևանում տեղի ունեցած ցույցի, երթի և ոստիկանական գործողությունների մասին, ըստ ԳԱԼԱ-ի՝ այսօր մանրամասներ են ներկայացրել քաղաքացիական ակտիվիստներ Դանիել Իոաննիսյանը, «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության ներկայացուցիչ Վրեժ Զատիկյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Իոաննիսյանը եղել է առաջին բերման ենթարկվածներից մեկը: Նրա խոսքով՝ երբ փորձել են ոստիկանների հետ բանակցել և հասկանալ ոստիկանության գործողությունների հիմքերը, հենց այդ պահին էլ բերման են ենթարկել նրան:
«Երբ փոխոստիկանապետի հետ կանգնած քննարկում ես, թևերդ ոլորում են և տանում են, ապշում ես, ես ընդամենը խոսում էի Օսիպյանի հետ, դա զավեշտալի էր: Ռեկորդ սահմանվեց բերման ենթարկվածների թվով, մարտի մեկից հետո նման թիվ չէր եղել, իսկ նրանցից 105-ը առնվազն անմեղ էին, պատճառաբանությունը` ոստիկանության պահանջներին չենթարկվելը, այնինչ պահանջ չի եղել, մեզ մեղսագրվում է չհնչեցված պահանջ չկատարվելը: Դատական ատյանում կբողոքարկվեն եւ համոզված եմ` այս կամ այն ատյանում հաղթած գործեր են: Կիրառվում են ձեռնաշղթաներ այն դեպքում, երբ ոստիկանության մասին օրենքը սահմանում է` որ դեպքում կարող են կիրառել ուժ: Խախտվեց օրենքը»,- ասել է ակտիվիստը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: