Բաժիններ՝

Թրամփը կասկած է հայտնել միջուկային զենքից լիովին հրաժարվելու հնարավորության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխարհի մյուս երկու խոշորագույն միջուկային տերությունների՝ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ հանդիպումներից հետո կասկածի տակ է դրել միջուկային զենքից լիովին հրաժարվելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է AFP-ն։

«Եթե ինչ-որ մեկը գա ու ասի. «Ես ձեզ գործարք եմ առաջարկում. եկեք բոլորս կիսով չափ կրճատենք մեր զինանոցները», դժվար է համաձայնել, հատկապես երբ երկիր ես ղեկավարում»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Թրամփը։

Ամերիկացի նախագահի խոսքով՝ միջուկային զենքից լիովին հրաժարվելու որոշում կայացնելն էլ ավելի բարդ է։

«Շատ, չափազանց դժվար է ասել՝ «Եկեք ազատվենք մեր միջուկային զենքից»»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30