Անգամ վիճակագրությունն է փաստում, որ Հայաստանից գնում են ոչ միայն գործազուրկները, այլև առաջին հերթին` գործ ունեցող մարդիկ։
Թեև նոյեմբերի 5-ին լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման 6 տարին, այնուամենայնիվ, մինչ օրս իշխող Հանրապետական կուսակցությունը չի քննարկել Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի հարցը:
Թեև Կոմիտաս 5 շենքի բնակիչները երեկ ստացել են Վարչական դատարանի որոշումը, որով բավարարվել է նրանց ներկայացրած միջնորդությունը` արգելել «Լիբեր» ընկերության կողմից այդ հասցեում շինարարական աշխատանքների իրականացումը, այսօր առավոտյան շինարարությունն այստեղ շարունակվում էր:
Ըստ Սերգեյ Գալոյանի՝ բանդայի գործով մեղադրանքը չի հիմնավորվում, գործով չի հայտնաբերվել գողոնը, «մինչև հիմա գտնվել է միայն մեկ օդեկոլոն», տուժողներն էլ ոչ թե գալիս են դատարան, այլ բերման են ենթարկվում և թերահավատ են, որ թալանի հեղինակներն ամբաստանյալներն են:
Նոյեմբերի 1-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարյան 38 հասցեում երկու դանակներով զինված մի տղամարդ սպառնալիքներ է տվել:
Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը, այժմ էներգետիկայի նախարարությունում արտահերթ նիստ է:
Հայաստանում այլևս քաղաքական պայքարն ընթանում է այն հիմնական հարցի շուրջ, թե իշխանությունից ու ընդդիմությունից ով է ավելի շատ հավատարիմ «ռուսական գծին»:
Երեկ տեղի ունեցած Հայաստանի Կոմկուսի Բյուրոյի նիստում կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այն պետք է իրականացներ մահապարտը, ով ձերբակալվել է ձեռնարկված օպերատիվ հատուկ միջոցների արդյունքում:
Պատահարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Այսօր Մոսկվայում տեղի ունեցած վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի ծննդյան օրն է:
Բնականաբար, դա ենթադրում է 27.000 հետաքննության իրականացում:
Նոյեմբերի 2-ին, ժամը 12.24-ին տեղեկություն է ստացվել, որ ծուխ է նկատվել քաղաքապետարանի թիվ 2 մասնաշենքում:
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն ընդգծել է, որ շուտով խորհրդարանում չեղյալ կհայտարարվեն բոլոր արգելքները:
Հիմնական պարտքը կազմում է 882 միլիոն դոլար:
Նոյեմբերի 2-ին, ժամը 1.15-ին, Օհանյանը հայտնաբերվել է Երևանի Թումանյան 3 շենքի մոտ ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:
Նոյեմբերի 2-ին, ժամը 10.25-ին Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը:
Զորավարժություններին մասնակցում է 6000 զինծառայող, 350 միավոր ցամաքային տեխնիկա, 57 ինքնաթիռ ու ուղղաթիռ և 13 ռազմանավ:
Այգեհատի Սիմոն Զավարյանի անվան հիմնական դպրոցում 12 ուսուցիչ կա, նույնքան էլ ՝ աշակերտ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված Արթուր Պապյանը, ստացած վնասվացքներից, մահացել է:
«Գլխավոր ենթակայանում վթար է տեղի ունեցել: Հոսանքազրկվել է գրեթե ամբողջ Երևանը. նաև մարզերից ենք մենք զանգեր ստանում: Լաբորատորիայի աշխատողները դուրս են եկել ճշտելու, թե ինչում է խնդիրը
ԱՄՆ Միչիգան նահանգի գործարար Թոմ Լին հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններին է հայտնել ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն, ինչի համար այժմ պահանջում է 25 միլիոն դոլարի պարգև:
Համանախագահների տարածաշրջանային այցի նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումն է:
Չնայած դրան` բանաձևում ուղիղ նշված չէ ԱՄՆ-ի անունը:
Կբիլաշվիլին ընդգծել է, որ ներկա դրությամբ կարիք չկա պետության ղեկավարին հարցաքննել որևէ գործով` էլ չխոսած քրեական գործ սկսելու մասին:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր թուրքական այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:
Առկա տեղեկատվության համաձայն, Վրաստանի վարչապետի պաշտոնում դիտարկվելու է երկու թեկնածություն:
Վերջին մեկ տարում ԱՄՆ-ն Իրաքին հատկացրել է C-130 տիպի 6 ռազմափոխադրման ինքնաթիռ, զենիթային հրթիռների մարտկոց, 27 հետախուզական ինքնաթիռ, 12 պարեկային մոտորանավակ:
Ընդգծվում է, որ Ջոն Քերին Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո առաջին անգամ է այցելում Եգիպտոս: