
Գոյություն ունի Սաակաշվիլիի կողմից 1 լարի խորհրդանշական գումարով պետական գույք վաճառելու 27.000 դեպք. Կբիլաշվիլի

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ` Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին նախօրեին հայտարարել է, որ գոյություն ունի 27.000 դեպք, երբ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 1 լարի խորհրդանշական գումարով վաճառել է պետական գույք կամ էլ այն հանձնել է անհատույց.
«Բնականաբար, դա ենթադրում է 27.000 հետաքննության իրականացում, սակայն կան գործեր, որոնք հարուցվել են` կապված նրա հետ, որ իրականացված սեփականաշնորհումը հարցեր է առաջացրել դրա նպատակահարմարության վերաբերյալ: Պետական գույքի բաշխումը նախագահի օրինական իրավունքն է: Սակայն եթե պարզվի, որ դրա հիմքում ընկած են ապօրինի ու հանցավոր նպատակներ, ապա դա ապօրինի է»:
Կբիլիաշվիլին նաև չի բացառել, որ Սաակաշվիլիին կարող են հարցաքննել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործով: