Բաժիններ՝

Թուրքիայում չեղյալ կհայտարարվի կանանց համար խորհրդարան տաբատով ներկայանալու վրա դրված արգելքը

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ` ակնկալվում է, որ Թուրքիայում չեղյալ կհայտարարվի խորհրդարանում ներկայացված կանանց համար տաբատ հագնելու վրա դրված արգելքը:

Նշվում է, որ դրան աջակցում են խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր կուսակցությունները: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն ընդգծել է, որ շուտով խորհրդարանում չեղյալ կհայտարարվեն բոլոր արգելքները:

Հիշեցնենք, որ 14.5-ամյա ընդմիջումից հետո այս տարվա հոկտեմբերի 31-ին Թուրքիայի խորհրդարանում վերստին հայտնվել է հիջաբը (մահմեդական գլխաշոր):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930