Մեղադրանք է առաջադրվել Ա. Գրիկուրովային: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպաստել է անչափահաս Ի. Ե.-ի պոռնկությամբ զբաղվելուն:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 1 հոգ` թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Այս տարվա հունվար-սեպտեմբերի ամիսների ընթացքում Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալը կազմել է 1 միլիոն 277.8 հազար դոլար։ Դա 96.8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։
Դեռևս սեպտեմբեր ամսին Հատուկ քննչական ծառայության վարույթ էր ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը, ըստ որի՝ ոստիկանի հաղորդում էր տվել այն մասին, որ «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը ոստիկանության բաժին ենթարկելու ընթացքում իր նկատմամբ բռնություն է կիրառել:
Ամեն ինչ սկսվել է մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո, երբ Հրայր Մկոյանը ձեռքով հարվածել է Արարատի կիսապաշտպան Դարկո Բոնդիչի դեմքին:
Ամենաբարձր ջերմաստիճանը տարածաշրջանների մեծ մասում դիտվել է սեպտեմբերի 1-ին:
Շանթ Հարությունյանի խոսքով, հեղափոխությունը չի կարող ամիսներ տեւել՝ «կտեւի 15-45 օր. կամ կպարտվեն կամ կհաղթեն»:
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանում՝ Դիլիջան քաղաքում առաջին անգամ տեղի է ունենալու Բիզնես ինովացիոն ֆորում: Ֆորումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):
Բազում ընտանիքներ, որոնց առաջնային խնդիրն է` լուծել ներկայիս սոցիալական խնդիրները, չեն կարող լրացուցիչ գումար տրամադրել` լուծելու խնդիրներ, որոնք կարող են ծառանալ տասնյակ տարիներ անց:
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2013թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն են ժամանել 677 906 զբոսաշրջիկներ։ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 12.4%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Կամ Հանրապետական կուսակցությունը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին, կամ էլ՝ պարզապես Տարոն Մարգարյանը վատ մենեջեր է:
«Քաղաքի առաջ ծառացած մարտահրավերները շատ են: Կա բազմաբնակարանային շենքերի տանիքների հետ կապված խնդիր, 13 շենքում վերելակների բարեկարգում պետք է իրականացվի, դրանցից 5-ում արդեն կատարվել են համապատասխան աշխատանքներ: Ի վերջո, երիտասարդ քաղաք է, և խնդիրները չեն կարող քիչ լինել»,- պատմում է Ռոբերտ Գրիգորյանը:
Նախկինում չդատապարտված ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափով յուրացնելը կամ վատնելը: Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել տորագրությունը չհեռանալու մասին:
«Մանրամասներ գործի մասին չեմ կարող ասել, որովհետեւ գործը նախաքննության փուլում է, երբ ավարտվի, ամեն ինչ կլսենք, կտեսնենք դատարանում»,-ասել է փաստաբանը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի համոզմամբ` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը դրական ազդեցություն կունենա աշխատանքի արդյունավետության վրա:
Եվրամիության երկրների ոչ այնքան բարենպաստ տնտեսական վիճակը անդրադարձել է նաև Հայաստանից ԵՄ արտահանման ցուցանիշների վրա։ Հայաստանից ԵՄ արտահանման ծավալները այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվացի համեմատ նվազել են 0.4%-ով՝ կազմելով 371.3 միլիոն դոլար։
Կաթնաշոռն օգտակար է աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, օստեոպորոզի, հոդատապի, լուծով ուղղորդվող կոլիտի, լյարդի և լեղուղիների հիվանդությունների դեպքում։ Կաթնաշոռը պարունակում է զգալի քանակությամբ կալցիում (մոտ 150 մգ` 100 գ հումքի մեջ), որն անհրաժեշտ է տուբերկուլյոզով հիվանդներին։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.45-ին, մարվել՝ 19.00-ին: Այրվել է Ք.Թ.-ին պատկանող խանութ-կրպակն ամբողջությամբ՝ 18 քմ մակերեսով:
Ճգնաժամային դիվանագիտության ժամանակավոր արդյունավորումը հանգեցրեց պատերազմական գործողությունների առկախման որոշմանը: Խորքում, դա այն ելքն էր, որ Մոսկվան հրամցրեց սահմանափակ, կարճաժամկետ, պատժիչ և դաստիարակիչ բնույթ ունեցող զինվորական հարվածի անխուսափելիություն հայտարարած Վաշինգտոնին:
Գարիբաշվիլին համարվում է «Իվանիշվիլիի մարդը»: Վերջին 8 տարվա ընթացքում, մինչեւ քաղաքականություն մուտք գործելը, նա աշխատել է Իվանիշվիլիի ընտանիքի բիզնես կառույցներում:
«Վահան Խաչատրյան բարձր նորաձևության կենտրոնի» («Vahan Khachatryan. Atelier Haute Couture») հիմնադիր, hագուստի դիզայներ-մոդելավորող Վահան Խաչատրյանն օրերս Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցային համալիրում ներկայացրեց իր նոր՝ «Թյուդոր թագուհիներ» fall-winter /2013-14 հավաքածուն:
Հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.2 մլն ԱՄՆ դոլար:
Բյուրոյի անդամները չեն ընդունել Թովմասյանի հրաժարականը` նրան խնդրելով շարունակել կատարել առաջին քարտուղարի պարտականությունները: Թովմասյանի հրաժարականը մերժելու որոշմանը կողմ են քվեարկել Բյուրոյի 13 անդամներից 12-ը: 13-րդ անդամը Ռուբեն Թովմասյանն է:
65-ամյա Ռիմա Թալանչյանը օրեր առաջ նամակ է գրել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և մինչև նոյեմբերի 5-ը նրան ժամանակ է տվել նամակին արձագանքելու համար, հակառակ դեպքում՝ «Իմ տան մեջ սպանելու եմ 2-րդ կարգի հաշմանդամ, հոգեկան հիվանդ որդուս, այնուհետև ես եմ ինքնասպան լինելու»:
Հասմիկը, ով տառապում է արյան ստաֆիլակոկային խրոնիկական սեփսիսով, որը զուգակցվում է մի քանի այլ հիվանդությունների հետ, կարիք ունի իր բարդ հիվանդությունը բուժելու միայն արտասահմանում: Վիճակը ծայրահեղ ծանր է:
Տարիներ առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էր պահանջել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, սակայն նա չգնաց այդ քայլին. մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդի` օրերս արած հայտարարությունը` ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է «Սասուն» ջոկատի հրամանատար, Արցախյան հերոսամարտի մասնակից Սասուն Միքայելյանը:
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104,363,616 ԱՄՆ դոլար 404.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 110,350,622 ԱՄՆ դոլար 405.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Այս դատարանում քննվում են Հայկ Ալումյանի կողմից բողոքարկված երեք որոշումները: Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում էր կայացվել այն հիմնավորմամբ, որ հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի […]
Հայկական ակտիվները կարող են ուղղորդվել Թուրքիա, բայց չեն գնա Ռուսաստան: Սա, իհարկե, աբսուրդ է մի երկրի համար, որը հայտարարել է Մաքսային միությանը անդամակցելու մասին:
«Նիվա»-ի վարորդ Ա. Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, իսկ այնտեղից էլ՝ Նաիրի բժշկական կենտրոն: