Բաժիններ՝

Սպանություն Աշտարակում. երկու տղամարդ սպանվել է

Նոյեմբերի 2-ին, ժամը 01.30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի ֆիտագարալ գծով 4-րդ և 5-րդ ողերի մակարդակով ծակած-կտրած թափանցող վերքով» բուժօգնության է տեղափոխվել 1977 թ. ծնված Արթուր Պապյանը, իսկ ժամը 01.50-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի միջին ատրակային գծով 4-րդ և 5-րդ միջին կողերի ծակած վերք, սրտի վնասվածք հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է 1981 թ. ծնված Էդգար Գալստյանի դիակը:

Գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված Արթուր Պապյանը, ստացած վնասվացքներից, մահացել է:

Ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանությունը հայտնաբերել է գաղտնի փականով արյան հետքերով դանակ:

Ըստ աշտարակցիների պատմածի՝ երեկ տեղի է ունեցել Էդգարի քրոջ աղջկա ծննդյան արարողությունը, որին հյուր է գնացել նաև Արթուրը, ու այդ ժամանակ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև և հյուրերի գնալուց հետո հիվանդանոցից ստացվել են ահազանգերը:

Ըստ աշտարակցիների՝ նշված անձինք նախկինում դատապարտված են եղել և պատժից ազատ են արձակվել վերջերս ՀՀ նախագահի կողմից ստորագրված համաներմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս