Նա նշել է, որ ոստիկանությունում հետաքննություն է կատարվում, եւ առայժմ չի ցանկանա որեւէ մեկնաբանություն տալ: «Ամեն ինչ հետաքննության ավարտից հետո»,- նշել է նա:
Նյու Յորքի «ICE Futures U.S.» բորսայում սուրճի գինը ուրբաթ նվազել է 0,7%-ով` ֆունտի համար կազմելով 1,0465 դոլար:
Վերջինիս այլ բաժանմունք չեն տեղափոխի, առաջիկա երկու օրերին միանգամից դուրս կգրեն եւ տուն կգնա:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Կոտայքի բաժնի ոստիկանապետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը:
Հիբրիդային խավարման դեպքում տեղի է ունենում աբողջականից օղակաձեւ խավարում եւ հակառակը: Վերջին անգամ հիբրիդային խավարում տեղի է ունեցել 2005թ. ապրիլին, իսկ հաջորդը տեղի կունենա 10 տարի անց` 2023թ-ին:
Իհարկե, հիմա կհնչեն պարզաբանումներ, որ մշտական բնակչության թիվը իրական կամ առկա բնակչության թվից տարբերվում է, այլ մեթոդաբանությամբ է հաշվարկվում և այլն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերմունքը 2014 թվականի բյուջեի նախագծի նկատմամբ մնում է անփոփոխ. քանի դեռ վարչապետը Տիգրան Սարգսյանն է, իրենք դեմ են քվեարկելու նրա կառավարության կողմից ներկայացված փաստաթղթին:
Որքան մոտենում է նոյեմբերի 5-ը` Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վերջնաժամկետը, այնքան այս պաշտոնի համար պայքարը մեծանում է:
lorinews.am-ն այս լուսանկարներն արել է Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին՝ Սպիտակի թունելի մոտ, չհասած Շիրակամուտ (նախկինում՝ Նալբանդ) գյուղ:
Ժամը 21:50-ի սահմաններում Քարակերտ-Արգինար ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում O 22 LО 258 համարանիշի ավտոմեքնայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Արդեն մի քանի տարի է, ինչ Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ Աշոտ Սիմոնյանը տուն չունի: Նրա տունը սողանքի հետեւանքով նախորդ տարի ճանաչվել է 5-րդ կարգի վթարային շինություն եւ այլեւս բնակության համար պիտանի չէ:
Դժվար է պատկերացնել ավելի քաղաքականացված ազգ, քան մենք ենք: Շարքային եվրոպացին կամ ամերիկացին կարող է չիմանալ, օրինակ, թե ով ով է իրենց կառավարությունում, և ընդհանրապես չհետաքրքրվել աշխարհի անցուդարձով: Մենք` ոչ: Մեծից փոքր պետք է իմանանք` ո՞ւր գնաց նախագահը, ի՞նչ արեց և ինչպե՞ս արեց:
Փոխհրաձգության ժամանակ տուժել է նաեւ ձերբակալվածը: Վիրավորվել է յոթ մարդ, որոնցից վեցը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ զոհվածն անվտանգության ծառայության աշխատակից է եղել:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.30-ին, Բագրատաշենի անցակետից կամավոր ոստիկանություն է ներկայացել 1970 թ. ծնված Արա Ղ.-ն.:
Որոշ հաստատություններ ապահովված են ջեռուցման լոկալ համակարգով, կան մանկապարտեզներ էլ, որոնք օդի պահանջվող ջերմաստիճանն ապահովում են էլեկտրական սալիկներով ու գազի վառարաններով:
Հանրապետական կուսացության Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստին քննարկվել է պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման խնդիրը, բյուջեի նախագիծը եւ Մաքսային միությանն անդամակցության հարցը:
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմել է 405.22 405.48 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.06%-ով կամ 0.26 դրամով։
ոկտեմբերի 31-ին, ժամը 08.55-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Արման Ն.-ն:
Համակեցության կանոնները բոլորի համար են:
Նարինե Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2 մաս 5 կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանքը:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողները քրեական հետախուզության գլխավոր վարչություն են ներկայացրել 1988 թ. ծնված Պատվական Տ.-ին:
Հոկտեմբերի 30-ին, կեսօրից հետո, Ղազախի շրջանի հենակետերից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերով գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղի պաշտպանական դիրքերը, նաև՝ գյուղը:
Ինչպես հայտնի է՝ երեկ Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժին են բերման ենթարկվել «Armenia Today» կայքի համակարգող, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը և ևս երկու հոգի:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Աշոտ Ա.-ին:
168.am-ը տեղեկացրել էր, որ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում ավարտվել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատությունը:
«Այսօր, վստահաբար, եթե բիզնես ծրագրերին նայենք, շատ-շատերը կուզենային Մայր տաճարի հենց բակում կամ տանիքին սուրճ խմել ու ըմբոշխնել: Բայց դա անհնարին է թույլ տալ, որքանով էլ որ շահութաբեր կլիներ, որքան էլ որ դա կծածկեր Մայր եկեղեցու առջև ծառացած այն խնդիրը, թե ինչպես հոգալ Մայր տաճարի նորոգման ծախսերը»:
Նոյեմբերի 2-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ավելի քան մեկ ամիս կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի համախոհներն ու ընկերները այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էին եկել՝ աջակցելու ճաղերի ետևում գտնվող ընկերոջը։
Նոյեմբերի 1-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը։
«Ոստիկանության քննիչը, ընդունելով այս ամեն ինչը, ասում է՝ թեև կատարվել է օրենքի խախտմամբ, թեև կան քաղաքաշինության նորմերի էական խախտումներ, սակայն կառուցապատողը դիտավորություն չի ունեցել, այսինքն՝ պատահաբար կռո՞ւնկն է կպել, բա՞հն է կպել, որ ամբողջ կառույցի կամարները քանդվել են»,- ասաց նա: