Բաժիններ՝

«Գազպրոմին» Ուկրաինայի պարտքը հասել է 890 միլիոն դոլարի

ZN.UA-ի փոխանցմամբ` օգոստոսյան մատակարարումների համար ռուսական «Գազպրոմին» Ուկրաինայի ունեցած պարտքը նոյեմբերի 1-ի դրությամբ աճել է 7.7 միլիոն դոլարով` հասնելով մինչև 890 միլիոն դոլարի: Ուկրաինական պարտքն ավելացել է տոկոսավճարների հաշվին: Հիմնական պարտքը կազմում է 882 միլիոն դոլար:

Հետագայում այդ ցուցանիշը նույնպես կաճի, եթե Ուկրաինան չմարի պարտքը: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան ցայժմ չի վճարել գեթ մեկ կոպեկ` չնայած Ուկրաինայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Էդուարդ Ստավիցկու հավաստիացումներին:

Մեդվեդևը չի բացառել, որ իրենք կարող են Ուկրաինայի համար անցում կատարել կանխավճարային համակարգի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930