Բաժիններ՝

Հոսանքազրկման պատճառները հայտնի են

Երևանում, ինչպես նաև Արագածոտնում, Տավուշում, Արարատում, Վանաձորում, Աշտարակում նոյեմբերի 2-ի առավոտյան խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը, համակարգի աշխատանքի խափանման պատճառն ընկերության աշխատանքը չէ: Համակարգի աշխատանքը խափանվել է էներգետիկայի նախարարության «Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի կողմից:

«Խնդիրների մասին տեղեկություններ դեռևս չկան, սակայն նախարարությունը խոստացել է պարզել ստեղծված իրավիճակի պատճառներն ու տեղեկություններ ներկայացնել մեկ ժամվա ընթացքում»,-ասել է նա:

Որոշ տեղերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, աշխատանքները շարունակվում են, սակայն բնակչության շրջանում խուճապ է առաջացել:

Էներգետիկայի նախարարությունում տեղեկություններ չտրամադրեցին ստեղծված իրավիճակի մասին, իսկ մամուլի քարտուղարի հեռախոսը լռում էր:

Ավելի ուշ ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանը տեղեկացրել է, որ հոսանքազրկման պատճառը ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրումն է, այսինքն՝ Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի էներգահամակարգից, ինչի արդյունքում հոսանքազրկվել են հանրապետության բնակավայրերը:

Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը, այժմ էներգետիկայի նախարարությունում արտահերթ նիստ է:

Ինչպես կայքին   ասել է նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Հարությունյանը, ժամը 10:26-ին արդեն իսկ վերականգնվել էր Իրանի և Հայաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը, ժամը 11:30-ին` հանրապետության էլեկտրաէներգիա սպառողների 70 տոկոսի էներգամատակարարումը:

Մանրամասները կարդացեք այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս