
Վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի դուստրը շնորհավորել է հորը

Այսօր Մոսկվայում տեղի ունեցած վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի ծննդյան օրն է: Հրաչյայի աղջիկը՝ Լիլիթ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հոր ծննունը և գրել. «Շնորհավորում եմ, պապ ջան, ծնունդդ, ու ուղում եմ, որ այս ամենը ավարտվելուց հետո մեզ մոտ մնան միայն հաջողություններ, ցանականում եմ քեզ առողջություն, ու շուտափույթ վերադարձ: Սիրում եմ քեզ շատ ու ուզում եմ, որ Աստծո օրհնությունը, միշտ քեզ հետ լինի, ապրես երկար ու միշտ լինես իմ կողքին: Սիրում եմ քեզ շատ-շատ ու աղոթում քեզ համար»:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել էր 18 մարդ: Օրերս իր տված ցուցմունքում Հ. Հարությունյանն ընդունել էր իր մեղքը միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մասով: