Բաժիններ՝

Վրաստանի գլխավոր դատախազը չի բացառել Սաակաշվիլիին հարցաքննելու հնարավորությունը

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ` Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին չի բացառել նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Միխեիլ Սաակաշվիլիին հարցաքննելու հնարավորությունը` կապված նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հետ:

Կբիլաշվիլին ընդգծել է, որ ներկա դրությամբ կարիք չկա պետության ղեկավարին հարցաքննել որևէ գործով` էլ չխոսած քրեական գործ սկսելու մասին: Կբիլաշվիլիի խոսքերով` նման անհրաժեշտություն կարող է ծագել իրենց կողմից որոշակի փաստերի հայտնաբերումից և տվյալ երևույթին սեփական պաշտոնական անուն տալուց հետո:

Սաակաշվիլիին իշխանության բերած «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից Զուրաբ Ժվանիան մահացել է 2005 թվականի փետրվարի 3-ին` պաշտոնական վարկածով գազի արտահոսքից: Ժվանիայի ընտանիքը քանիցս հայտարարել է, որ համակարծիք չէ պաշտոնական տարբերակի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930