Այն մարդիկ, ովքեր տառապում են ստամոքսի խոցով, հաճախակի են ունենում ցավի նոպաներ, ստամոքսում ծակոցներ, սրտխառնոց, փսխում և հաճախակի այրոց:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որոնց տեղափոխել են դեպքի վայր օպերատիվորեն ժամանած Գառնի գյուղի շտապ օգնության բրիգադները:
Անկեղծորեն չգիտեմ՝ ինչպես է խաղս ստացվում, որովհետև ես կտրականապես հրաժարվել եմ որևէ կադր դիտել, վախենում եմ հիասթափվել: Արթուրի կարծիքով, ով շատ խիստ ռեժիսոր է, ամեն ինչ նորմալ է: Եթե որևէ բան չի հավանում, պահանջում է, որ ես կրկնեմ այնքան, մինչև իր ուզածն անեմ: Հիմնականում, ի զարմանս ինձ, 2 դուբլով ստացվում է: Հույսով եմ` հանդիսատեսն իմ խաղը շատ խիստ չի դատի:
Կայացած ութ տուրերում հայ գրոսմայստերները տոնել են 5 հաղթանակ՝ ընդդեմ Ավստրիայի, Մոնտենեգրոյի, Սլովենիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ընտրանիների, ինչպես նաև երկու ոչ-ոքի ավարտել՝ մեկնարկային տուրում՝ Բուլղարիայի, իսկ նախորդ՝ 8-րդ տուրում առաջնության մյուս առաջատարի՝ Ֆրանսիայի հավաքականի հետ:
Բակո Սահակյանի բնութագրմամբ` երիտասարդությանը հուզող հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ պետությունը կշարունակի անել հնարավորը դրանք արդյունավետ կերպով լուծելու համար:
Լինելով ֆիզիոլոգիական գործընթաց, դաշտանը կարող է ուղեկցվել մի շարք տհաճ զգացումներով: Շատ կանանց մոտ դրանից 1-2 օր առաջ նկատվում են թեթևակի թուլություն, կրծքագեղձերի կոշտացում, գերգրգռվածություն, որովային ստորին հատվածում՝ ծանրության զգացում:
Լիբանանի Տրիպոլի քաղաքում զինյալների խմբերն ավտոբուսներին ստիպել են կանգ առնել։ Նրանք կողոպտել են բոլոր ուղևորներին՝ վերցրելով նրանց փաստաթղթերը, բջջայինները և այլ իրեր։
Օգնենք Վարդանին` ստորագրելով այս միջնոդագիրը, որպեսզի նա կարողնա շտապ կարգով վերդառնալ հիվանդանոց եւ ստանա անհրաժեշտ օգնություն: Նա բոլորիս կարիքն ունի:
Գյուղում երկու պատանի վիճեցին: Մեկն ասում էր, որ եղնիկը թռչկոտում է: Ոչ, թռչում է. պնդում էր մյուսը: Վիճեցին նրանք, վիճեցին, ոչ մի կերպ չէին կարողանում միմյանց հետ լեզու գտնել, յուրաքանչյուրն իրենն էր պնդում:
Պարբերականը գրում է, որ ծրագիրը կոչվում է «Royal Concierge» եւ այն չափազանց բարձր գաղտնիություն ունի: Նշվում է, որ ընդհանուր առմամբ «ուշադրության կենտրոնում» է գտնվել 350 հյուրանոց:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն:
Իշխանությունն այսօր ինքն իր համար որոշումներ է ընդունում։ Իշխանության և ժողովրդի հետ կապը կորել է։ Իսկ դա իր հերթին՝ խոսում է այն մասին, որ իշխանությունն իրեն սպառել է։
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, որի հանձնաժողովը գլխադասային է եղել կուտակային կենսաթոշակների համակարգին վերաբերող օրենքի նախագծի համար, անդրադառնալով համակարգի նկատմամբ բողոքներին, մասնավորապես, նրան, որ մարդիկ բանկերից 24 տոկոսով վարկ են վերցնում, ասել է. «Ուրեմն, ինչքան կարևոր են ավտոմեքենան ու բնակարանը, նույնքան էլ կարևոր է կենսաթոշակը»: –Պարոն Հակոբյան, Դուք հայտնի […]
Մարգվելաշվիլին ընդունել է նաեւ զինծառյողների շքերթը` այդպիսով ստանձնելով նաեւ գերագույն հրամանատարի պարտականությունները:
Դպրոցում առաջին, երկրորդ եւ երրորդ դասարանները միավորված են մի դասարանում, չորրորդ դասարան չկա, հինգերորդ եւ յոթերորդ դասարաննները նույնպես միավորված են, վեցերորդ, ութերորդ եւ իններորդ դասարաններ չկան:
Մարմնավաճառության դեմ պայքարի նոր օրենքով 1500 եվրոյի տուգանք է նախատեսվում մարմնավաճառների ծառայություններից օգտվող հաճախորդների համար:
Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու Opel-ի ուղևոր՝ 22-ամյա Գևորգ Մաթևոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդիի բժշկական կենտրոն:
Քրոնիկական ալկոհոլիզմը ոգելից խմիչքների երկարատև օգտագործման հետևանք է: Հարբած վիճակ է ստեղծվում նույնիսկ շատ քիչ քանակությամբ խմելու դեպքում: Դա բացատրվում է ալկոհոլի նկատմամբ քրոնիկական ալկոհոլիզմով հիվանդ օրգանիզմի դիմադրողականության ցածր լինելով:
Սարդարապատ գյուղում սպանված, 41-ամյա Արմեն Եփրեմյանի գործով ձերբակալվել է «օրենքով գող» Գոռ Ենոքյանի եղբայրը` Ցոլակ Էվրիկայի Ենոքյանը
shamshyan.com –ի փոխանցմամբ` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, երեկ` նոյեմբերի 16-ին, Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: Վթարի հետևանքով Վ. Օստատիշվիլին և նրա կողմից վարած ավտոմեքենայի ուղևորներ` Վրաստանի քաղաքացիներ 30-ամյա Նինո Գոգոխիեն, ով աշխատում է Աթ-նաթի կազմակերպությունում, որպես […]
Ոչ ոք չէր պատկերացնում, որ ժանգոտ մետաղները, ցեմենտով, այլ շինանյութով սարքված բաները կարող են քանդակ կոչվել: Բուրժուական տաբուներ կային, և իրենք այդ ստեղծագործությունները համարում էին խաբեություն: Ընդ որում՝ բեռնատարը բերել էին, որպեսզի աշխատանքները բարձեին, տանեին թափեին: Քանդակներն այդ աստիճանի զայրացրել էին վերնախավին:
Նա նշել է, որ երդմնակալության արարողությունը «շատ համեստ» է անցկացվելու, Թբիլիսիի խորհրդարանի հին շենքի բակում: «Այդ տարածքը սահմանափակ է, ուստի քաղաքացիների մուտքն այնտեղ չի թույլատրվի»:
Լորի բուծումը մեծ թափ է ստանում ողջ աշխարհում, քանի որ թռչնամսի և հատկապես ձվի կանոնավոր ընդգրկումը սննդակարգում զգալիորեն լավացնում է մարդու առողջական վիճակը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել 1950 թ. ծնված Ռ. Ա.-ի դին:
Ինչպես հայտնի է՝ աչքերի շուրջ մաշկն առավել խոցելի է ծերացման ավելի վաղ նշանների նկատմամբ: Հիշեցնենք, որ աչքերի շուրջ գտնվող մաշկի հաստությունը կազմում է մնացյալ մաշկի 1/3-ը:
Փառատոնի գլխավոր մրցանակին` Մարկոս Ավրելիուսի ոսկե արձանիկին արժանացել է իտալացի ռեժիսոր Ալբերտո Ֆազուլոյի «TIR» ֆիլմը:
Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Աթարբեկյան-Օգոստոսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. զոհեր և տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք:
Ավելի վաղ Սաակաշվիլին ընտանիքի հետ լքել էր պետության կողմից վճարվող Թբիլիսիի արվարձանում գտնվող քոթեջը եւ տեղափոխվել է Թբիլիսիի կենտրոնում գտնվող սովորական բազմաբնակարան շենք:
Եթե Շանթ Հարությունյանը հոգեկան հիվանդ է, ուրեմն՝ մեր հասարակության 95 տոկոսն էլ հոգեկան հիվանդ է, և քանի որ 95 տոկոսին չեն կարողանում հոգեբուժարան տանել, որոշել են Շանթի´ն հոգեբուժարան տանել:
Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Վալենտին Պապյանը ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Վ . Պապայանը նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետ: