
Opel-ը շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

shamshyan.com-ի փոխանցմամբ` նոյեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Գեղարդ-Հացավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Opel մակնիշի 34 OD 823 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ Արթուր Եվոյանը նշված ավտոմեքենայով դուրս է եյել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որոնց տեղափոխել են դեպքի վայր օպերատիվորեն ժամանած Գառնի գյուղի շտապ օգնության բրիգադները:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: