ՌԴ քաղաքացիների 71%-ը վստահում է Պուտինին, 73%-ը դրական է գնահատում նրա աշխատանքը․ հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 71%-ը, 73%-ը դրական է գնահատում նրա աշխատանքը պետության ղեկավարի պաշտոնում։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում «Հասարակական կարծիք» հիմնադրամը (ՀԿՀ)։
Հարցման արդյունքների համաձայն՝ Պուտինի նկատմամբ անվստահության մասին հայտնել է հարցվածների 17%-ը։
Նրա աշխատանքը նախագահի պաշտոնում բացասական է գնահատել հետազոտության մասնակիցների 13%-ը։
Ռուսաստանի կառավարության աշխատանքը դրական է գնահատում հարցվածների 50%-ը, բացասական՝ 28%-ը։
Վարչապետ Միխայիլ Միշուստինի գործունեությունից գոհ է հարցվածների 53%-ը, հակառակ կարծիքին է 15%-ը։
«ФОМнибус» ամենշաբաթյա հարցումն անցկացվել է 1,5 հազար չափահաս ռուսաստանցիների շրջանում։ Վիճակագրական սխալի հավանականությունը չի գերազանցում 3,6%-ը։

